Bankomat

Սոցիալական փաթեթի հաշիվ Ակբա բանկում

Լուրեր | 2026/06/28 12:01

Սոցիալական փաթեթի հաշիվ Ակբա բանկում

Ակբա բանկի սոցիալական փաթեթի հաշիվը

Սոցիալական փաթեթի հաշիվը նախատեսված է սոցիալական փաթեթի շահառուների և նրանց ընտանիքի անդամների համար, որոնք կարող են օգտագործել դրամական միջոցները առողջապահական, սոցիալական, կրթական և այլ խնդիրների լուծման համար:

Հաշվի բացումն ու սպասարկումը անվճար է, իսկ հաշվի դրական մնացորդի վրա տոկոս չի հաշվարկվում:

Սպասարկման պայմաններ

  • Հաշվի բացում - անվճար
  • Հաշվի սպասարկում - անվճար
  • Հաշվի դրական մնացորդի վրա տոկոս - 0%
  • Փոխանցումներ - անվճար
  • Կանխիկացման միջնորդավճար - անվճար

Օգտագործման ուղղություններ

Սոցփաթեթի հաշիվը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով:

  • ՀՀ-ում հանգստի ապահովում
  • Առողջապահական ծառայությունների վճար
  • Մարզա-առողջարարական ծառայությունների վճար
  • Հիփոթեքային վարկի վճար
  • Ուսման վճարի փոխանցում

Անհրաժեշտ փաստաթղթեր

Հաշիվ բացելու համար անհրաժեշտ են անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք:

Աղբյուր՝ acba.am

Տարածել

Կարդացեք նաեվ