Bankomat

Շինարարների փողոցի կրպակատերերը հաղորդում են պատրաստում Տիգրան Ավինյանի դեմ

Լուրեր|2026/10/12 18:01
Շինարարների փողոցի կրպակատերերը հաղորդում են պատրաստում Տիգրան Ավինյանի դեմ

Նրանք պնդում են, որ քաղաքապետարանը պատրաստվում է քանդել սեփականության վկայականներով գրանցված գույքը։

Երևանի Շինարարների փողոցի կրպակատերերը հայտարարել են, որ պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի գործողությունների առնչությամբ։ Sputnik Հայաստանի փոխանցմամբ՝ այդ մասին քաղաքապետարանի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասել է կրպակատեր Դավիթ Նահապետյանը։

Բողոքող քաղաքացիների խոսքով՝ հոկտեմբերի 13-ին նախատեսվում է քանդել իրենց կրպակները, մինչդեռ դրանք, ըստ իրենց, ունեն սեփականության իրավունքը հաստատող վկայականներ։ Նրանք պնդում են, որ խոսքը ոչ թե ինքնակամ կառույցների, այլ օրինական գրանցված գույքի մասին է։

Կրպակատերերը նաև նշում են, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել առանց բավարար ժամանակ տալու հարցը ուսումնասիրելու և այն իրավական կարգով վիճարկելու համար։ Նրանց գնահատմամբ՝ այս պայմաններում քանդման գործընթացը խախտում է իրենց իրավունքները։

Դավիթ Նահապետյանի խոսքով՝ մի շարք տնտեսվարողների փաստաբաններն արդեն պատրաստել են համապատասխան փաստաթուղթը։ Այն հասցեագրված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանին և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, իսկ պատճենը փոխանցվելու է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Հաղորդման նախագծում նշվում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անմիջական կարգադրությամբ քաղաքապետարանը նախաձեռնել է իրենց պատկանող գույքի քանդման աշխատանքներ։ Կրպակատերերը պնդում են, որ Կադաստրի կոմիտեի վավեր վկայականներով իրենց պատկանող գույքը քանդելու իրավունք քաղաքապետարանը չունի։

Աղբյուր՝ tert.am

Տարածել

Կարդացեք նաեվ