Bankomat

Սեպտեմբերի 15-25-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Լուրեր|2026/09/14 09:46
Սեպտեմբերի 15-25-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Հայաստան»-ն ասում է, որ սպառողների գազամատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների։

Սեպտեմբերի 15-ից 25-ը Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» մայրուղային գազատարով ժամանակավորապես կդադարեցվի։ Այդ մասին հայտնում է «Գազպրոմ Հայաստան»-ն։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ դադարեցումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում նշված գազատարի վրա նախատեսված կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքներով։

«Գազպրոմ Հայաստան»-ն նշում է, որ այդ ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պահուստների և Իրանի Իսլամական Հանրապետությունից բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին։

ՓԲԸ «Գազպրոմ Հայաստան»-ն ռուսական «Газпром» հոլդինգի 100% դուստր ընկերությունն է և Հայաստանի ներքին սպառման համար Ռուսաստանից բնական գազի մենաշնորհային մատակարարը։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ