Bankomat

Saudi Aramco-ն Ասիայի համար նավթի գները իջեցրել է մինչև 2020-ի հունիսի մակարդակը

Լուրեր|2026/10/05 19:15
Saudi Aramco-ն Ասիայի համար նավթի գները իջեցրել է մինչև 2020-ի հունիսի մակարդակը

Arab Light-ի նոյեմբերյան գինը մեկ բարելի դիմաց նվազել է 5 դոլարով։

Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, էականորեն նվազեցրել է ասիական գնորդների համար նավթի վաճառքի գները։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ընկերության տվյալներին։

Գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերյան գնանշումները հասել են վերջին վեց տարվա ամենացածր մակարդակին։ Խոսքը վերաբերում է ընկերության հիմնական սորտերից մեկին՝ Arab Light-ին։

Վերանայումից հետո Arab Light տեսակի նավթի գինը Ասիայի համար մեկ բարելի հաշվով միանգամից նվազել է 5 դոլարով։ Reuters-ը նշում է, որ այդ մակարդակը ամենացածրն է 2020 թվականի հունիսից ի վեր։

Գների այս կտրուկ ճշգրտումը վերաբերում է ասիական շուկային, որը Saudi Aramco-ի համար առանցքային ուղղություններից մեկն է։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ