Bankomat

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Լուրեր | 2026/07/07 18:01

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Սարգիս Խանդանյանը կրկին ստանձնել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Վերընտրվելով նախագահի պաշտոնում, Սարգիս Խանդանյանը նշել է. «Անցած մեկ տարվա ընթացքում ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի ընդհանուր հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Շնորհակալ եմ ձեր ցուցաբերած վստահության, ինչպես նաեւ ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանի գործընկերների հետ սերտ համագործակցելու հնարավորության համար՝ մեր ընդհանուր արժեքների առաջմղման գործում:

«Այս ժամանակահատվածում մեր հանձնաժողովը շարունակել է կենտրոնանալ մեր հասարակությունների առջեւ ծառացած ամենահրատապ մարտահրավերների վրա՝ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մինչեւ հակամարտությունների ու անկայունության հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամերը»,- ավելացրել է նա:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ