Bankomat

Շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը

Լուրեր|2026/06/28 09:00
Շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը

Նոր կենտրոնը կծառայի արդիականացված ծառայություններով

Մեղրի համայնքում շահագործման հանձնվեց «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը: Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել գործարկման մեկնարկին: Նախագիծը ներառված էր Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում, որով նախատեսվել է առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագիրը:

Կառավարության միջոցներով այս կառույցին հատկացված գումարը կազմել է 261.1 մլն դրամ: Նորակառույց շինությունն ունի բարձր սեյսմակայունություն, համապատասխանում է ժամանակակից միջազգային չափանիշներին, առկա է աուտոպսիոն լաբորատորիա, հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով:

Այս ստանդարտով Մեղրիի մասնաճյուղն առաջինն է և նմանատիպը կկառուցվի Կապանում, Երևանում:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ