Ռուսաստանի Россельхознадзор-ը դիմել է Իրանի Ագրարային նախարարության բույսերի պաշտպանության կազմակերպությանը՝ խնդրելով դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը, որոնք նախատեսված են Ռուսաստանի համար, քանի որ կասկածներ կան, որ դրանք հայկական ծագում ունեն:
2026 թվականին Իրանից ներկրվող ծաղիկների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները:
«Ֆիտոսանիտարական սերտիֆիկատներում արտադրանքի ծագման վայրի նշված է Իրանը, սակայն արտաքին տեսքի և փաթեթավորման առանձնահատկությունների համաձայն, դրանք նման են այն ծաղիկներին, որոնք նախկինում ներկրվում էին Հայաստանից»,-նշված է հաղորդագրության մեջ:
Россельхознадзор-ը նախկինում տեղեկացրել էր Իրանին հայկական ծաղիկների արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին:
Մայիսի 22-ից սկսած, Ռուսաստանը արգելել է Հայաստանից ներկրվող կտրած ծաղիկների ներմուծումը:
Աղբյուր՝ finport.am
