Bankomat

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Լուրեր | 2026/07/22 05:00

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ օգոստոսի 3-ից պաշտոններից ազատվելու են ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։

Մասնավորապես՝ ԱԺ նախագահի օգնականի պաշտոններից ազատվել են Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, իսկ խորհրդականի պաշտոններից՝ Հովհաննես Նալբանդյանը և Ահարոն Ներսիսյանը։

Կարգադրություններով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ազատված աշխատակիցների լրիվ վերջնահաշվարկի կատարումը: 

Նշենք՝ Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի առաջին նիստը, որը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին, գտնվելու է արձակուրդում։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահ է դառնալու հենց Ռուբեն Ռուբինյանը։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ