
Porsche-ը պաշտոնապես ավարտել է Bugatti Rimac համատեղ ձեռնարկությունում և Rimac Group-ում ունեցած իր բաժնեմասերի վաճառքը։ Ընկերությունը դեռ ապրիլին պայմանավորվել էր օտարել Bugatti Rimac-ում ունեցած 45% բաժնեմասը, ինչպես նաև Rimac Group-ում ունեցած 20.6% բաժնեմասը, սակայն գործարքի ավարտը մի քանի ամիս հետաձգվել էր կարգավորող մարմինների հաստատումների պատճառով։
Գնորդը HOF Capital-ի գլխավորած կոնսորցիումն է։ Գործարքից հետո այն դարձել է Rimac Group-ի խոշորագույն բաժնետերը՝ ստանալով խորվաթական ընկերության 23.5% բաժնեմասը։ HOF Capital-ը Porsche-ից ձեռք է բերել նաև Bugatti Rimac-ի 45% բաժնեմասը։ Գործարքին մասնակցած BlueFive Capital-ը դարձել է երկրորդ խոշորագույն բաժնետերը։
Սեփականատերերի կազմի փոփոխությանը զուգահեռ վերաձևավորվել է նաև Bugatti-ի կառավարման կառուցվածքը։ Միաժամանակ ընկերության ղեկավարի պաշտոնում մնացել է Rimac-ի հիմնադիր Մատե Ռիմացը։

Bugatti-ում և Rimac-ում ունեցած իր ակտիվների դիմաց Porsche-ը ստացել է շուրջ 1 մլրդ եվրո։ Այդ գումարից մոտ 250 մլն եվրոն գերմանական արտադրողը նախատեսում է ուղղել կենսաթոշակային պարտավորությունների կատարմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Porsche-ը գնացել է այս քայլին ֆինանսական ճնշումների ֆոնին։ Ընկերությունը նախորդ տարվա արդյունքներով կրել է մեծ վնասներ և այժմ վերանայում է իր մոդելային շարքը՝ կենտրոնանալով բարձր շահութաբերությամբ ավտոմեքենաների զարգացման վրա։ Զուգահեռաբար Porsche-ը կրճատում է նաև աշխատակիցների թիվը։
Աղբյուր՝ b24.am
