Bankomat

Փաշինյանն ու Միրզիյոևը քննարկել են տարածաշրջանային խաղաղությունն ու առևտուրը

Լուրեր|2026/10/08 20:01
Փաշինյանն ու Միրզիյոևը քննարկել են տարածաշրջանային խաղաղությունն ու առևտուրը

Թուրքմենբաշիում տեղի ունեցած հանդիպմանը կողմերը կարևորել են նաև տնտեսական կապերի ընդլայնումը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենբաշիում առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուզբեկական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հնարավորությունները։

Կողմերը կարևորել են առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդլայնումը։ Զրուցակիցներն ընդգծել են, որ երկկողմ օրակարգում տնտեսական համագործակցության խորացումը մնում է առանցքային ուղղություններից մեկը։

Նիկոլ Փաշինյանն ու Շավկատ Միրզիյոևը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նրանք համատեղ ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության խթանման կարևորությունը։

Վարչապետ Փաշինյանը Թուրքմենստան է մեկնել աշխատանքային այցով։ Այցի շրջանակում նա մասնակցելու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Թուրքմենբաշիում։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ