Bankomat

Փաշինյանն ու Միրզիյոևը կարևորել են Հայաստանի և Ուզբեկստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Լուրեր|2026/09/11 11:38
Փաշինյանն ու Միրզիյոևը կարևորել են Հայաստանի և Ուզբեկստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Հեռախոսազրույցում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային գործընթացները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիյոևը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման կարևորությունը։

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր և երկկողմ օրակարգը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքի վերաբերյալ։

Արմստատի տվյալներով՝ 2026 թվականի առաջին 7 ամիսներին Հայաստանի և Ուզբեկստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ՝ կազմելով 46.1 մլն դոլար։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ