
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ ՀՀ կառավարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հայ-հունական բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցությամբ Հայաստան-Հունաստան հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Հանդիպմանը նաև ընդգծվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը։

Փաշինյանն ու Միցոտակիսը անդրադարձել են նաև երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային այլ հարցերի։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ծրագրերի շուրջ։

Աղբյուր՝ armtimes.com
