








Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԱՄՆ կառավարության կազմակերպած «Prosperity Through Peace: Investing in the Trans-Caspian Trade Route and TRIPP» խորագրով միջոցառմանը։
Քննարկմանը մասնակցել են նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Jeyhun Bayramov-ը, ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Brendan Hanrahan-ը, ինչպես նաև ԱՄՆ խաղաղարար առաքելությունների հատուկ բանագնաց Steve Witkoff-ը։
Կողմերը քննարկել են խաղաղության օրակարգը, տարածաշրջանային կապակցվածության հարցերը և 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո գրանցված կարևոր արդյունքները։
Միրզոյանը նշել է, որ օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովը, որն անցկացվել է ԱՄՆ-ի վճռական ներգրավմամբ, պատմական նշանակություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանի ապաշրջափակման տեսանկյունից։
Նախարարը խոսել է նաև այն գործնական փոփոխությունների մասին, որոնք, իր խոսքով, քաղաքացիները զգացել են տեղում խաղաղության արդյունքում։ Նա անդրադարձել է նաև խաղաղության հաստատումից հետո Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արձանագրված դրական տեղաշարժերին։
Արարատ Միրզոյանը առանձնացրել է TRIPP-ի կարևորությունը՝ տարածաշրջանի երկրների և ավելի լայն միջտարածաշրջանային կապերի արդյունավետ զարգացման համար։ Նրա խոսքով՝ շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև Trans-Caspian Enterprise Fund-ում ֆինանսական ներդրումների հնարավորությունները։ Զրույցին մասնակցել են Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած Peace Summit-ի առաջին տարելիցը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ԱՄՆ աջակցությամբ ընդունված համատեղ հռչակագիրը Հայաստանին և Ադրբեջանին տվել է խաղաղության ամրապնդման, բարգավաճման ապահովման և գործընկերության խորացման հստակ ճանապարհային քարտեզ։
Աղբյուր՝ www.pan.am
