Bankomat

Կառավարությունը 94.6 մլն դրամ հավելյալ միջոց կհատկացնի վարչապետի աշխատակազմին

Լուրեր|2026/09/24 17:00
Կառավարությունը 94.6 մլն դրամ հավելյալ միջոց կհատկացնի վարչապետի աշխատակազմին

Գումարը նախատեսված է արտասահմանյան գործուղումների ծախսերի համար։

Հայաստանի կառավարությունը որոշել է վարչապետի աշխատակազմին հատկացնել հավելյալ 94.6 մլն դրամ՝ արտասահմանյան գործուղումների նպատակով։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Որոշման հիմնավորման համաձայն՝ գործուղումների համար նախատեսված ֆինանսական միջոցներն այլևս բավարար չեն։ Այդ պատճառով կառավարությունը վերաբաշխում է լրացուցիչ միջոցներ, որպեսզի ծածկվեն առաջիկա ծախսերը։

Փաստաթղթում նշվում է, որ 94.6 մլն դրամը կուղղվի գործուղումների ծախսերին՝ վարչապետի աշխատակազմի կողմից գնման գործընթացների արդյունքում խնայված միջոցների հաշվին։

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ