Bankomat

Փաշինյանի մասնակցությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

Լուրեր | 2026/07/07 17:02

Փաշինյանի մասնակցությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը

Վարչապետը ներկայացրել է ներդրումային ծրագրերի առաջնահերթությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևան և Գյումրի համայնքներում ՀՀ Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

«Մասնավորապես՝ ներկայացվել են Երևանում և Գյումրիում առաջնային լուծում պահանջող խնդիրները, որոնք ամրագրված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, բխում են վարչապետի հանձնարարականներից և ունեն Կառավարության ֆինանսական կամ ինստիտուցիոնալ աջակցության կարիքը:

Մինչ խնդիրների և առաջարկվող լուծումների ներկայացումը, վարչապետն իր խոսքում նշել է. «Իհարկե, 2026 թվականի նախընտրական քարոզարշավից առաջ էլ այդ թեմայով խոսել ենք, բայց նախընտրական քարոզարշավի շրջանակում շրջայցերի ընթացքն ավելի ակնհայտ դարձրեց, որ Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումներն ավելի հասցեական դարձնելու և որոշակի կոնկրետ ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն ունենք:

Երկրի ղեկավարը հավելել է, որ այս համատեքստում հանձնարարական է տվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքներ իրականացնել:

Հաջորդիվ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Երևան քաղաքում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը:

Նախ` ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում առանձնացված այն ծրագրերը, որոնք առաջիկա տարիներին կարող են ունենալ ամենամեծ ազդեցությունը կյանքի որակի, քաղաքային ենթակառուցվածքների և տնտեսական զարգացման վրա:

Անդրադարձ է կատարվել նաև Հանրային ներդրումային կոմիտեի 8-րդ նիստում հաստատված մետրոպոլիտենի զարգացման և արդիականացմանն ուղղված ծրագրերին:

Հաջորդիվ՝ Առնակ Ավետիսյանը ներկայացրել է Գյումրի քաղաքում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը:

Նախ` ներկայացվել է 24-ժամյա ջրամատակարարման ապահովման խնդիրը, ընդգծել է, որ առկա է 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ծանրաբեռնված օրերին տեղի են ունենում պարբերական անջատումներ:

Այս մասով առաջարկվում է ծրագրում ներառել Հաղթանակի զբոսայգու, կենտրոնական շուկայի և Մանուշյան փողոցում գտնվող շատրվանի հիմնանորոգման ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել նաև Գյումրիում վթարային շենքերի խնդրին:

Քննարկման շրջանակում ներկայացվել են որոշ դիտարկումներ՝ Երևանում և Գյումրիում առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների վերաբերյալ:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ