Bankomat

Փաշինյանը գազի գնի բարձրացման ազդակ չի տեսնում

Լուրեր|2026/10/02 00:02
Փաշինյանը գազի գնի բարձրացման ազդակ չի տեսնում

Վարչապետը ասում է, որ կառավարությունը հաշվարկում է տարբեր սցենարներ, սակայն այս պահին հիմք չկա հարցը քննարկելու։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին գազի գնի հնարավոր բարձրացման որևէ ազդակ չկա, ուստի հարցը քննարկելու պատճառ չի տեսնում։ Նրա խոսքով՝ երբ նման ազդակ լինի, կառավարությունը կանդրադառնա թեմային։

«Այս պահին մենք որևէ ազդակ չենք ստացել, դրա համար էլ նպատակահարմար չեմ համարում հարցը քննարկելը։ Երբ ազդակ լինի, կմտածենք դրա մասին։ Արդյոք քննարկո՞ւմ ենք, թե ինչպես կկառավարենք իրավիճակը, եթե նման հարց առաջանա։ Այո՛», — ասել է Փաշինյանը՝ ըստ Radar.am-ի։

Վարչապետը նշել է, որ կառավարությունը նման հարցերի բախվում է գրեթե ամեն տարի՝ 2018 թվականից սկսած։ Նրա խոսքով՝ գործադիրի պարտականությունն է գնահատել հնարավոր տարբերակները և հաշվարկել տարբեր սցենարներ, սակայն ներկայում նման հիմք չկա։

Փաշինյանն ընդգծել է, որ թեման պարբերաբար բարձրացվում է, ինչի պատճառով կառավարությունը մշտապես դիտարկում է հնարավոր զարգացումները։ Միևնույն ժամանակ, նա կրկնել է, որ այս փուլում գազի սակագնի բարձրացման մասին որևէ կոնկրետ ազդանշան չի ստացվել։

Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա սեպտեմբերի 15-ի ասուլիսում ասել էր, որ գազի գնի հնարավոր բարձրացումը «ապոկալիպտիկ» ենթատեքստ ունի և տնտեսությունից կպահանջի ավելի ուժեղ ու ոչ սովորական արձագանք։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ