Bankomat

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները

Լուրեր | 2026/07/07 18:02

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները

Հայ ժողովուրդը գիտի ոճրագործությունների հետևանքները

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը «Պաշտպանելու պատասխանատվության» սկզբունքին՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը գիտի ոճրագործությունների կործանարար հետևանքները։ Դեսպանը նշել է, որ Հայաստանը կարևոր դեր է խաղում ՄԱԿ-ում կանխարգելման օրակարգի առաջմղման գործում։ Նա անդրադարձել է նաև Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և «Կրթություն հանուն խաղաղության» Գլխավոր ասամբլեայի բանաձևին։ Հովհաննիսյանը շեշտել է, որ ՄԱԿ-ը պետք է ապահովի արդյունավետ վաղ նախազգուշացում և կանխարգելիչ գործողություններ, որպեսզի իրավիճակները չվերածվեն մարդկային ողբերգությունների։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ