Bankomat

Ուոլ Սթրիթը Nvidia-ի չիպերով ապահովված վարկերից ավելի մեծ երաշխիքներ է պահանջում

Լուրեր|2026/10/02 14:27
Ուոլ Սթրիթը Nvidia-ի չիպերով ապահովված վարկերից ավելի մեծ երաշխիքներ է պահանջում

Ներդրողները կասկածում են, որ AI չիպերի մնացորդային արժեքը կարող է երկարաժամկետ հիմք դառնալ ֆինանսավորման համար։

Reuters-ի փոխանցմամբ՝ Nvidia-ի շուրջ 500 մլրդ դոլարի ֆինանսական նախաձեռնությունը բախվել է Ուոլ Սթրիթի զգուշավոր վերաբերմունքին։ Խոսքը մոդելի մասին է, որով արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունները կարող են հաշվողական հզորությունների հասանելիությունը ֆինանսավորել՝ չիպերով ապահովված վարկերի միջոցով։

Nvidia-ն փորձում է իր գրաֆիկական պրոցեսորները ներկայացնել որպես ներդրողների համար գրավիչ ենթակառուցվածքային ակտիվ։ Սակայն բանկերն ու վարկային ներդրողները կասկածում են, թե արդյոք այդ ակտիվները բավարար չափով կանխատեսելի արժեք կունենան երկարաժամկետ պարտավորությունների ապահովման համար։

Հիմնական խնդիրը, ըստ Reuters-ի, գրաֆիկական պրոցեսորների ծառայության ժամկետն ու մնացորդային արժեքն է։ Nvidia-ն պնդում է, որ իր չիպերը կարող են եկամուտ ապահովել մինչև 10 տարի, մինչդեռ բանկերը սովորաբար ամորտիզացիայի ժամկետ են սահմանում 3-4 տարի՝ պատմական տվյալների սահմանափակ լինելու պատճառով։

Այդ պատճառով վարկատուները, ամենայն հավանականությամբ, կպահանջեն ավելի բարձր տոկոսադրույքներ, կապիտալի ավելի մեծ բուֆեր և ավելի հուսալի երաշխիքներ։ Եթե սկզբում Nvidia-ն ենթադրում էր, որ որոշ գործարքներում մնացորդային արժեքի երաշխիքը կարող է լինել առավելագույնը 25%, ապա այժմ քննարկվող տասնյակ միլիարդավոր դոլարների գործարքներում, ըստ Reuters-ի աղբյուրների, կարող են պահանջվել ավելի խոշոր երաշխիքներ։

Որոշ դեպքերում վարկերի ապահովության մաս կարող են կազմել նաև հաճախորդների հետ կնքված պայմանագրերը և Nvidia-ի սեփական երաշխիքները։ Այս մոդելի հաջողությունը, ըստ էության, կախված է նրանից, թե արդյոք ընկերությունը կկարողանա վարկատուներին համոզել իր գրաֆիկական պրոցեսորների երկարաժամկետ արժեքի հարցում։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ