Bankomat

OpenAI-ը ֆինանսական ոլորտի համար նոր ChatGPT է ներկայացրել

Լուրեր|2026/09/10 17:12
OpenAI-ը ֆինանսական ոլորտի համար նոր ChatGPT է ներկայացրել

Նոր գործիքը նախատեսված է ընկերությունների ուսումնասիրության, ֆինանսական վերլուծության և ներկայացումների պատրաստման համար։

OpenAI-ը ներկայացրել է ChatGPT for Financial Services ծառայությունը՝ իր կորպորատիվ ChatGPT Work հարթակի մասնագիտացված տարբերակը, որը մշակվել է Morgan Stanley և Evercore «design partners»-ների հետ։ Ընկերության արտադրանքի գծով փոխնախագահ Nick Turley-ի խոսքով՝ լուծումն աշխատում է OpenAI-ի նորագույն և ամենահզոր GPT-6 Astra մոդելով։

Նոր առաջարկը ուղղված է այն աշխատանքին, որը երկար տարիներ կատարել են Ուոլ Սթրիթի սկսնակ բանկիրները՝ վերլուծաբաններն ու associates-ները։ Հարթակը նախատեսված է ընկերությունների ուսումնասիրության, ֆինանսական տվյալների վերլուծության և ներդրումային բանկերի օգտագործած ներկայացումների ու pitchbook-ների պատրաստման համար։

Turley-ը շնորհանդեսի ընթացքում նշել է, որ OpenAI-ը փաստորեն «սովորեցնում է» ChatGPT-ին ուսումնասիրություններ անել վերլուծաբանի պես և նույն կերպ հիմնավորել եզրակացությունները։ Նրա խոսքով՝ այս քայլը նաև ընդգծում է OpenAI-ի շարունակվող ներխուժումը կորպորատիվ ծրագրային լուծումների շուկա, այն շրջանում, երբ ընկերությունը պատրաստվում է IPO-ի, որը շուկան լայնորեն գնահատում է որպես խոշոր։

Կենդանի ցուցադրության ընթացքում Turley-ը ցույց է տվել, թե ինչպես է հարթակը վերլուծում հնարավոր M&A թիրախ, ոլորտային ստանդարտ տվյալների աղբյուրներից քաղում ֆինանսական ցուցանիշներ և բանկի նախապես սահմանված ոճային ուղեցույցով ձևավորում PowerPoint ներկայացում։ Նրա խոսքով՝ միայն գեղեցիկ սլայդեր ստեղծելը բավարար չէ. համակարգը պետք է նաև ընտրի համադրելի ընկերությունները, գները հավաքի աղյուսակում, տվյալների հետ ստուգի գրաֆիկները և բացատրի վաճառքի ալիքն ու վերականգնումը։

Ինչով է տարբերվում նոր տարբերակը

ChatGPT for Financial Services-ը ChatGPT Work-ից տարբերվում է LSEG, Daloopa և Pitchbook հարթակների տվյալների բնիկ հասանելիությամբ։ Դա համակարգին տալիս է ֆինանսական հաշվետվություններ, earnings transcripts և այլ մասնագիտացված բովանդակություն, ինչպես նաև օգտատերերի արդեն գործող տվյալների բաժանորդագրություններին ավտոմատ հասանելիություն։

Ֆինանսական ոլորտի համար նախատեսված լրացուցիչ հնարավորությունների թվում են հղումներ, որոնց միջոցով կարելի է տվյալները հետ բերել մինչև սկզբնաղբյուր փաստաթղթեր և ստուգել գրաֆիկները, ինչպես նաև ադմինիստրատիվ վերահսկողության գործիքներ՝ զգայուն գործարքային նյութերի համար։

Turley-ի խոսքով՝ ներդրումային բանկինգի և equity research-ի համար սկզբնական փուլում նախատեսված այս տարբերակի նկատմամբ պահանջարկը մեծ է, սակայն նա չի նշել, թե որ բանկերն են արդեն միացել ծառայությանը։ CNBC-ի հարցին, թե արդյոք արտադրանքը կնվազեցնի սկսնակ բանկիրների աշխատանքի ընդունման անհրաժեշտությունը, նա պատասխանել է, որ նպատակը յուրաքանչյուր աշխատակցի արտադրողականությունը բարձրացնելն է։

Նրա գնահատմամբ՝ եթե վերլուծաբանների և բանկիրների աշխատանքային ռեժիմը հաճախ հասնում է շաբաթական 100 ժամի, ապա այս տեխնոլոգիան կարող է ոլորտի վրա ունենալ այնպիսի ազդեցություն, ինչպիսին ժամանակին ունեցել է Microsoft Excel-ը՝ արագացնելով և բարելավելով վերլուծությունը։

Միաժամանակ, նոր գործիքը հարցեր է առաջացնում այն ոլորտի համար, որտեղ կադրերի պատրաստումը երկար ժամանակ կառուցվել է խիստ apprentice մոդելի վրա։ Եթե գեներատիվ AI-ը րոպեների ընթացքում կարողանա կատարել բազմափուլ առաջադրանքներ՝ հետազոտությունից մինչև pitchbook-ի ձևավորում, Ուոլ Սթրիթը ստիպված կլինի վերանայել, թե ինչպես է պատրաստում նոր dealmakers-ներին և որքան մարդ է դրա համար անհրաժեշտ։

CNBC-ն հիշեցնում է, որ անցյալ ամիս Goldman Sachs-ի արհեստական բանականության առանցքային նախագծերից մեկի պատասխանատու գործընկեր Chris Churchman-ը զգուշացրել էր՝ այն խնդիրների ավտոմատացումը, որոնք սովորաբար օգնում են սկսնակ բանկիրների ուսուցմանը, կարող է հաջորդ սերնդի ֆինանսիստների մոտ առաջացնել «cognitive atrophy»։ Նրա խոսքով՝ reasoning-ը շարունակում է կարևոր մնալ, սակայն այժմ այդ գործառույթի մի մասը փոխանցվում է տեխնոլոգիային։

Աղբյուր՝ www.cnbc.com

Տարածել

Կարդացեք նաեվ