Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ կապված Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի և հարակից գույքի օտարման հետ։
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին դատարան էր դիմել Ալավերդի համայնքի և ֆիզիկական անձի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել 2017 թվականի փետրվարի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը և կիրառել դրա անվավերության հետևանքները։
Դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 6-ի վճռով անվավեր է ճանաչել Օձուն բնակավայրում գտնվող 784,6 քմ մակերեսով մանկապարտեզի շենքով զբաղեցված հողատարածքի, 57.3 քմ մակերեսով շինության, ինչպես նաև 26.52 քմ և 12.77 քմ մակերեսներով պարիսպների վերաբերյալ գործարքը։
Որպես անվավերության հետևանք՝ դատարանը անվավեր է ճանաչել նաև նշված գույքերի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Գույքերի կադաստրային արժեքը կազմում է 1 միլիոն 888 հազար դրամ։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն Լոռու մարզի Ալավերդի համայնքին։

Աղբյուր՝ lurer.com
