«Novo Nordisk»-ը դատական հայց է ներկայացրել «Eli Lilly»-ի դեմ՝ պնդելով, որ վերջինիս գովազդային արշավները, որոնք վերաբերում են ճարպակալման և շաքարախտի բուժման դեղամիջոցներին, նպատակ ունեն մոլորեցնել սպառողներին՝ ներկայացնելով իրենց դեղամիջոցների գերազանց արդյունավետությունը:
«Novo»-ն հատկապես դժգոհ է այն գովազդներից, որոնք օգտագործում են «հին» կլինիկական փորձարկումների տվյալները՝ համեմատելու «Lilly»-ի դեղամիջոցների առավելագույն դոզաները «Novo»-ի ավելի ցածր դոզաների հետ:
«Novo»-ն դատարանից պահանջում է մշտապես արգելել «Lilly»-ին այդ գովազդները տարածել և պահանջել ուղղիչ գովազդ:
«Lilly»-ի գովազդային արշավները սպառողներին զրկում են ճշգրիտ, ժամանակակից և ամբողջական տեղեկություններից, որոնք անհրաժեշտ են բուժման տարբերակների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու համար»,- նշված է հայցում:
«Novo»-ն նաև ֆինանսական վնասներ է պահանջում, սակայն դեռևս պարզ չէ, թե որքան:
«Lilly»-ն դեռևս չի արձագանքել հայցին:
Աղբյուր՝ www.cnbc.com
