Bankomat

Ներդրումային ծառայություններ Ֆասթ Բանկում

Լուրեր | 2026/06/28 18:01

Ֆասթ Բանկը ներկայացնում է նոր ներդրումային առաջարկներ

ՇԱՀԱՎԵՏ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Ֆասթ Բանկը 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի մարտի 10-ը տեղաբաշխում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր

Բարի գալուստ խելամիտ ներդրումների աշխարհ, որտեղ յուրաքանչյուր պարտատոմսի գնում ավելացնում է եկամուտդ և թռիչք տալիս ֆինանսական նպատակներիդ։ Պարտատոմսերի բոլոր մանրամասները տես այստեղ։

Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել հղումով, իսկ թղթային տարբերակները կարող եք ձեռք բերել Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակից կամ Բանկի ցանկացած մասնաճյուղից։

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ և ՌԵԵՍՏՐԱՎԱՐՈՒՄ

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ և ՌԵԵՍՏՐԱՎԱՐՈՒՄ

Ֆասթ Բանկը հանդիսանում է Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ, որին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կողմից շնորհվել է Հաշվի օպերատորի կարգավիճակ:

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ կողմից «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող Արժեթղթերի Ծառայությունների միջնորդավորման գործունեության իրականացման ընթացակարգ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ

Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ

Կարճաժամկետ դրամական միջոցներ ներգրավելու և տեղաբաշխելու նպատակով՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն իրականացնում է Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ։ Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքների շնորհիվ՝ Բանկը կատարում է կարճաժամկետ իրացվելիության կառավարում։

Բանկը Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ է կնքում բացառապես Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված, մասնագիտացված ընկերությունների հետ (Բանկեր, Ներդրումային ընկերություններ, Ներդրումային ֆոնդեր, Վարկային կազմակերպություններ, Ապահովագրական ընկերություններ):

Գործարքները կնքվում են ՀՀ պետական գանձապետական և ԿԲ-ի կողմից թողարկված պարտատոմսերով, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից թողարկված և Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված այլ կորպորատիվ պարտատոմսերով:

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510020 կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Աղբյուր՝ fastbank.am

Տարածել

Կարդացեք նաեվ