ՇԱՀԱՎԵՏ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Ֆասթ Բանկը 2025 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2026 թվականի մարտի 10-ը տեղաբաշխում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսեր
Բարի գալուստ խելամիտ ներդրումների աշխարհ, որտեղ յուրաքանչյուր պարտատոմսի գնում ավելացնում է եկամուտդ և թռիչք տալիս ֆինանսական նպատակներիդ։ Պարտատոմսերի բոլոր մանրամասները տե՛ս այստեղ։
Ծրագրային ազդագրի, Ազդագրի լրացման և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարող ես ներբեռնել հղումով, իսկ թղթային տարբերակները կարող ես ձեռք բերել Ֆասթ Բանկի գլխամասային գրասենյակից կամ Բանկի ցանկացած մասնաճյուղից։
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ և ՌԵԵՍՏՐԱՎԱՐՈՒՄ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅՈՒՆ և ՌԵԵՍՏՐԱՎԱՐՈՒՄ
Ֆասթ Բանկը հանդիսանում է Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամ, որին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ կողմից շնորհվել է Հաշվի օպերատորի կարգավիճակ:
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ կողմից «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մատուցվող Արժեթղթերի Ծառայությունների միջնորդավորման գործունեության իրականացման ընթացակարգ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ:
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից՝ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Արժեթղթերի Ծառայությունների միջնորդավորման Ծառայությունների սակագներ»-ին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 510020 կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ
Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ
Կարճաժամկետ դրամական միջոցներ ներգրավելու և տեղաբաշխելու նպատակով՝ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն իրականացնում է Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ։ Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքների շնորհիվ՝ Բանկը կատարում է կարճաժամկետ իրացվելիության կառավարում։
Բանկը Ռեպո/Հակադարձ Ռեպո գործարքներ է կնքում բացառապես Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված և լիցենզավորված, մասնագիտացված ընկերությունների հետ (Բանկեր, Ներդրումային ընկերություններ, Ներդրումային ֆոնդեր, Վարկային կազմակերպություններ, Ապահովագրական ընկերություններ):
Գործարքները կնքվում են ՀՀ պետական գանձապետական և ԿԲ-ի կողմից թողարկված պարտատոմսերով, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից թողարկված և Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված այլ կորպորատիվ պարտատոմսերով:
Գործարքի հիմնական պայմանները որոշվում են երկկողմ բանակցությունների արդյունքում և «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների իրականացման ընթացակարգով։
Աղբյուր՝ fastcredit.am