Bankomat

Նավթի գներն աճել են համաշխարհային բորսաներում

Լուրեր|2026/09/24 09:00
Նավթի գներն աճել են համաշխարհային բորսաներում

Սեպտեմբերի 23-ի առևտրի արդյունքներով թանկացել են թե՛ WTI, թե՛ Brent տեսակի նավթը։

Սեպտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանների ավարտին աշխարհի խոշոր հումքային բորսաներում նավթի գներն աճել են։

Նյու Յորքի NYMEX (New York Merchantile Exchange) բորսայում WTI (Light Sweet) տեսակի նավթը թանկացել է 2.25%-ով՝ հասնելով 91.39 դոլարի մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE (InterContinental Exchange Futures) հարթակում Brent տեսակի նավթի գինն աճել է 3.78%-ով և կազմել 102.21 դոլար մեկ բարելի համար։

Նավթի շուկայում չափման հիմնական միավորը բարելն է։ Մեկ բարելը հավասար է 158.98 լիտրի։

NYMEX-ը ամերիկյան ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և համարվում է նավթային ֆյուչերսների առևտրի առաջատար հարթակներից մեկը։ Այժմ առևտուրը կազմակերպվում է NYMEX-ի և COMEX-ի ուղղություններով՝ ներառելով նավթ, գազ, պլատին, պալադիում, էթանոլ, ածուխ, էլեկտրաէներգիա, ածխածնի երկօքսիդի արտանետումներ, ինչպես նաև ոսկի, արծաթ, պղինձ և ալյումին։

London Intercontinental Exchange (ICE)-ը համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների լոնդոնյան բորսա է, որը հիմնադրվել է 1982 թվականին։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ