Bankomat

Մնացականյանը հայտարարում է գյուղոլորտի 15% անկման մասին

Լուրեր | 2026/09/02 20:01

Մնացականյանը հայտարարում է գյուղոլորտի 15% անկման մասին

Մնացականյանը կոչ է անում վերաբացել Գյուղատնտեսության նախարարությունը

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին՝ 2026թ. հուլիսի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներում լրացված չէ գյուղատնտեսության տողը, այն դեպքում, երբ բոլոր մյուս տողերը լրացված են։ Այդ օրերին ԱԺ ամբիոնից «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը հայտարարեց, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 15% և իշխանություններին հորդորեց վերաբացել Գյուղատնտեսության նախարարությունը։

Հատկանշական է, որ ՎԿ-ի՝ հունիսին հրապարակած տվյալներով գյուղոլորտի անկումը կազմում էր 11.6 % և կանխատեսվում էր, որ այն կխորանար նաև Հուլիսին։ Մնացականյանը նշեց, որ իր հրապարակած վիճակագրական տվյալները պաշտոնական աղբյուրներից են վերցված։ Նա ընդգծեց, որ եթե իր հայտարարությունը սխալ լիներ, ապա ՔՊ պատգամավորները նրան նվազագույնը 500 անգամ սխալ էին հանել։

Մնացականյանը նաև անդրադարձավ արտահանման ուղղություններին, նշելով, որ արտահանումները հիմնականում Ուկրաինա և Վրաստան են գնում, իսկ պետական սուբսիդիաները որոշակիորեն զսպում են անկումը, սակայն ոչ այն չափով, ինչքան պետք է։ Նա ընդգծեց, որ պետությունը պարտավոր է շարունակել սուբսիդավորումը, այլապես ամբողջ բերքը կարող է փչանալ։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ