Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ նիստի օրակարգում ընդգրկված էր շուրջ հինգ տասնյակ հարց։ Դրանք հիմնականում վերաբերում էին Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին։
Քննարկման առարկա են դարձել նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն ծրագրերը։
Նիստի արդյունքներով ԵՏՀ խորհուրդը հաստատել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը։
Աղբյուր՝ www.gov.am
