Bankomat

Մհեր Գրիգորյանը AFD-ի հետ քննարկել է ջրամբարների նախագծերը

Լուրեր|2026/10/05 10:01
Մհեր Գրիգորյանը AFD-ի հետ քննարկել է ջրամբարների նախագծերը

Կողմերը անդրադարձել են նաև առողջապահական ապահովագրությանը, էներգետիկային և առևտրի դիվերսիֆիկացմանը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Ֆրանսիական զարգացման գործակալության՝ AFD-ի, Եվրոպական հարևանության և ընդլայնման տարածաշրջանային տնօրեն Ռիմա Լը Կոգիկի գլխավորած պատվիրակությանը։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են ջրամբարների կառուցման, ջրային ռեսուրսների զարգացման և համագործակցության մի շարք այլ ուղղությունների ընթացիկ ծրագրերին։

Փոխվարչապետը նաև նշել է, որ Հայաստանի կառավարության և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև շարունակվում են քննարկումները առողջապահական ապահովագրության, էներգետիկայի և առևտրի դիվերսիֆիկացման թեմաներով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է Ֆրանսիական զարգացման գործակալությունից ներգրավել 250 միլիոն եվրոյի վարկային գիծ։ Այդ միջոցները նախատեսվում է ուղղել 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։

Աղբյուր՝ www.pan.am

Տարածել

Կարդացեք նաեվ