Bankomat

Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Լեհաստանը առաջ են մղում պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ

Լուրեր | 2026/07/07 09:00

Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Լեհաստանը առաջ են մղում պաշտպանության ֆինանսավորման նոր մեխանիզմ

Նոր մեխանիզմը նախատեսում է մասնավոր ներդրումներ ներգրավել պաշտպանունակության ամրապնդման համար

Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Լեհաստանը հայտարարել են պաշտպանության ֆինանսավորման նոր՝ «Բազմակողմ պաշտպանական մեխանիզմի» (MDM) մշակման գործում գրանցված զգալի առաջընթացի մասին, որը կոչված է մասնավոր ներդրումներ ներգրավել դաշնակիցների պաշտպանունակության ամրապնդման համար:

Չորս երկրների համատեղ հայտարարության համաձայն՝ նախատեսվում է մեխանիզմի ստեղծումն ավարտին հասցնել մինչև 2027 թվականը։ Աշնանը պետությունները մտադիր են անցնել նախագծի հաջորդ փուլին և ընդլայնել դրա մասնակիցների կոալիցիան:

Ակնկալվում է, որ սա թույլ կտա դաշնակիցներին ավելի արդյունավետ համակարգել պաշտպանական ծախսերը և ուժեղացնել օպերատիվ համատեղելիությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ