Bankomat

ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը

Լուրեր | 2026/07/20 11:02

ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը

ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների միջև պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա աջակիցների նկատմամբ հարուցված քրեական գործին:

Մանդատակիրները, որոնք գործում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Հատուկ ընթացակարգերի շրջանակում, բարձրացրել են հարցեր Հայաստանի իշխանությունների գործողությունների համաչափության և միջազգային իրավունքի հետ դրանց համապատասխանության վերաբերյալ:

Հայաստանի կառավարությունը հերքում է ՄԱԿ-ի մտահոգությունները, պնդելով, որ հունիսի 12-ի իրադարձությունները ներառել են զանգվածային անկարգությունների տարրեր:

ՄԱԿ-ի փորձագետները պահանջել են պատասխանել ութ առանցքային հարցերի, որոնք վերաբերում են ոստիկանության ուժի կիրառման օրինականությանը և քաղաքական ընդդիմության նկատմամբ կիրառվող քրեական հետապնդումներին:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ