Bankomat

Լեհաստանը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի բարեփոխումներին

Լուրեր|2026/09/11 08:04
Լեհաստանը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի բարեփոխումներին

Երևանում քննարկվել են հայ-լեհական հարաբերություններն ու Հայաստանի եվրոպական օրակարգը։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մարչին Բոսացկիի հետ։ Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Մակունցը բարձր է գնահատել Լեհաստանի հետևողական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ զարգացմանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացումը, Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացումը, ինչպես նաև Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր։

Մարչին Բոսացկին, իր հերթին, ընդգծել է, որ լեհական կողմը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում բարեփոխումների ծրագրին և խորացնել համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ ամերիկա-հայկական ձևաչափերում։

Կողմերը նաև կարևորել են համագործակցության և երկխոսության շարունակականությունը։

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ