Bankomat

Լեհական 15 խոշոր ընկերություն Հայաստանում քննարկում է համագործակցության հնարավորությունները

Լուրեր|2026/09/14 16:10
Լեհական 15 խոշոր ընկերություն Հայաստանում քննարկում է համագործակցության հնարավորությունները

Լեհական բիզնեսը հետաքրքրված է ներդրումներով և առևտրային պայմանավորվածություններով Հայաստանի հետ։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մարչին Բոսացկու խոսքով՝ 15 խոշոր լեհական ընկերությունների ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան՝ հայկական բիզնեսի հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։

Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր ոլորտների ընկերություններ՝ հանքարդյունաբերությունից և IT-ից մինչև տիեզերական արդյունաբերություն ու գյուղատնտեսություն։

Բոսացկին «Արմենպրես»-ին ասել է, որ լեհական ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հանդիպել են իրենց հայ գործընկերների հետ։ Նրա գնահատմամբ՝ լեհական բիզնեսը պատրաստ է ներդրումների և շահագրգռված է արդյունավետ առևտրային պայմանավորվածությունների ձեռքբերմամբ։

Հնարավոր համագործակցության ուղղություններից մեկը, ըստ նրա, Հայաստանից սննդամթերքի ներմուծումն է, մասնավորապես՝ մրգի և բանջարեղենի։

Բոսացկին նաև նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի գործարար շրջանակներում արդեն քննարկվում են մի շարք հնարավոր գործարքներ և համագործակցության պայմանավորվածություններ։

Նա ընդգծել է, որ քաղաքական գործիչներն ու դիվանագետները կարող են բիզնեսի համար դռներ բացել, իսկ գործարարները պետք է օգտվեն այդ հնարավորություններից և զարգացնեն փոխադարձ համագործակցությունը։

Աղբյուր՝ arka.am

Տարածել

Կարդացեք նաեվ