Bankomat

Լավրով. Պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը

Լուրեր | 2026/07/20 01:03

Լավրով. Պատրաստ ենք աջակցել Բաքվին և Երևանին տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը

Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանին և Հայաստանին տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը:

Նա այս մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ավարտին:

«Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին, որոնք ուղղված են հարաբերությունների ամբողջական և բազմակողմ նորմալացմանը, հիմք ընդունելով 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի համալիրները»,- նշել է Լավրովը:

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը, որը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև նրանց հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ունի մեծ ներուժ:

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ