
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ եվրագոտում գնաճային իրավիճակը դեռևս ամբողջությամբ չի կայունացել, և մոտակա շրջանում այն կարող է ավելի բարդանալ։ Նրա խոսքով՝ ԵԿԲ-ի վերջին կանխատեսումները ցույց են տալիս, որ գնաճը կշարունակի աճել մինչև 2026 թվականի վերջը, իսկ դրանից հետո միայն կանցնի նվազման փուլ։
Լագարդի ձևակերպմամբ՝ իրավիճակը սկզբում կվատթարանա, սակայն հետագայում կբարելավվի։ Այդ գնահատականը, ըստ հրապարակված տվյալների, արդեն մասամբ հաստատվում է վիճակագրությամբ։ Օգոստոսին եվրագոտում գնաճը արագացել է և հասել 3.3%-ի։
Կարգավորողը արձագանքել է այդ միտմանը՝ 25 տոկոսային կետով բարձրացնելով երեք հիմնական տոկոսադրույքները։ Այժմ դրանք կազմում են համապատասխանաբար 2.65%, 2.5% և 2.9%։
ԵԿԲ-ն նաև պարզաբանել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը պահպանում է գնաճային ճնշումը և շարունակում է ազդել գների դինամիկայի վրա եվրագոտում։
Աղբյուր՝ b24.am
