Bankomat

Կոնյակից մինչև ձուկ. դեպի Ռուսաստան արտահանվող թոփ-20 ապրանքները

Լուրեր | 2026/07/07 17:02

Կոնյակից մինչև ձուկ. դեպի Ռուսաստան արտահանվող թոփ-20 ապրանքները

Հայ արտադրողները դժվարություններ են ունենում այլ շուկաներում հաստատվելու հարցում

Հայ արտադրողներին, որոնց համար արտահանման շուկա Ռուսաստանը փակել է հայկական ապրանքների մուտքը, դեռևս չի հաջողվում այլ շուկաներում հաստատվել այնպիսի ծավալներով, որոնցով կփոխհատուցեն կրած վնասները:

«Made by Armenians» և «Էքսպորտ Հայաստան» ՀԿ-ների համահիմնադիր Արա Մարությանի տեղեկություններով՝ առանձին գործարարներ որոշակի հաջողությունների հասել են: Իր ղեկավարած ՀԿ-ների միջոցով հաջողվել է մի քանի երկրների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն դա ընդհանուր իրավիճակն էապես չի մեղմել:

Կան նաև տեղեկություններ, որ հայկական ծիրանը Ռուսաստան է արտահանվում վրացականի, իրանականի, թուրքականի և, չի բացառվում, նաև ադրբեջանականի անվան տակ:

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 2.9 մլրդ դոլարի ապրանք, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2.9%-ով:

Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման մեջ կազմել է մոտ 35%:

Ռուսաստանի կշիռը մեծ է հայկական մի շարք ապրանքների արտահանման կառուցվածքում: Այս անգամ առանձնացրել ենք Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքատեսակների լավագույն քսանյակը (թոփ-20):

Եթե բացառենք վերաարտահանվող ապրանքները, ապա արտահանման ամենախոշոր ծավալն ունի կոնյակը, որին հաջորդում են մրգերը (ծիրան, բալ, կեռաս և այլն), ձուկն ու ծաղիկները:

2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ցանկն, ըստ արժեքի, գլխավորել են բջջային հեռախոսները, որոնց արտահանման արժեքը կազմել է 789 մլն դոլար:

Հայաստանից Ռուսաստան արտահանվող հայկական ծագման ապրանքներից առաջին տեղում կոնյակն է, որի արտահանման արժեքը կազմել է 285 մլն դոլար:

2025 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել են նաև մեծ ծավալով հեռուստացույցներ՝ 142 մլն դոլարի, համակարգիչներ և դրանց բլոկներ՝ մոտ 97 մլն դոլարի:

Հայաստանից Ռուսաստան արտահանվող մրգերի ընդհանուր արժեքը կազմել է 57 մլն դոլար:

Հայկական սիգարետի համար Ռուսաստանը սպառման հիմնական շուկա չէ, 2025 թվականին արտահանված սիգարետի միայն 6%-ն է առաքվել Ռուսաստան:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ