
Կոնվերս Բանկը հայտարարել է, որ նախատեսված ժամկետից շուտ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Խոսքը վերաբերում է 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերին, որոնց տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 8.25%, իսկ շրջանառության ժամկետը՝ 3 տարի։
Տեղաբաշխումից ներգրավված միջոցները նախատեսվում է ուղղել Գլոբբինգի զարգացմանը և ընկերության հետագա աճը խթանող ծրագրերին։
Բանկում նշել են, որ ներդրումային առաջարկների նկատմամբ պահանջարկ կա թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձ ներդրողների շրջանում։ Կոնվերս Բանկի գնահատմամբ՝ այդ հետաքրքրությունը հիմք է նոր թողարկումներով շուկա դուրս գալը շարունակելու համար։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ ցուցակման համար։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Աղբյուր՝ b24.am
