Bankomat

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Լուրեր | 2026/07/08 11:02

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առանցքային գործընկեր

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը: AAA վարկանիշով միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար Կոնվերս Բանկը հայտարարում են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին:

Կոնվերս Բանկը գործընթացում հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առանցքային գործընկեր՝ իրականացնելով պարտատոմսերի թողարկման կազմակերպումն ու երաշխավորված տեղաբաշխումը:

5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) արժեթղթերի տեղաբաշխման հարթակում՝ աճուրդի միջոցով:

Թողարկումը ՎԶԵԲ-ի դրամային փոխառության ծրագրի մաս է և ուղղված է Հայաստանում տեղական արժույթով ֆինանսավորման ընդլայնմանն ու կապիտալի շուկայի զարգացմանը:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն AMX-ում ցուցակման, ինչպես նաև կնախաձեռնվեն անհրաժեշտ գործընթացները՝ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործարքներում դրանց օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով:

Կոնվերս Բանկը հանդես կգա նաև որպես թողարկման շուկա ստեղծող (Market Maker)՝ նպաստելով պարտատոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության և ակտիվ առևտրի ապահովմանը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ