Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 16-ին Տավուշի մարզում ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկարար ծառայության կատարած աշխատանքը։ Մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, փրկարար և Էկոպարեկային ծառայությունների աշխատակիցներ։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ միջգերատեսչական արդյունավետ համագործակցությունն առանցքային նշանակություն ունի արտակարգ իրավիճակների կառավարման, դրանց հետևանքների վերացման և արագ արձագանքման գործում։
ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Հայկ Սաղաթելյանը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է 471 կանչ, որից 134-ը՝ տեխնածին բնույթի, 30-ը՝ տարերային և այլ դեպքեր։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհերի թիվը նվազել է՝ 50, տուժածներինը՝ 11,5 տոկոսով։
Գրանցվել է 113 հրդեհ, որից 49-ը՝ բուսածածկ և խոտածածկ տարածքներում։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է միջգերատեսչական մակարդակում համագործակցությունը՝ ընդգծելով, որ խնդիրների վերհանման և լուծման տեսանկյունից անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել նման ձևաչափով հանդիպումներ։
Աղբյուր՝ www.aravot.am
