Bankomat

Կիբեռանվտանգությունը Հայաստանի թվային վերափոխման առանցքային նախապայմանն է

Լուրեր|2026/09/13 17:01
Կիբեռանվտանգությունը Հայաստանի թվային վերափոխման առանցքային նախապայմանն է

Փոխնախարարը GIZ-ի և ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում համագործակցության առաջնահերթությունները։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է GIZ-ի Հայաստանի գրասենյակի տնօրեն դոկտոր Sonja Kurz-ի գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաև ԵՄ ներկայացուցչության ծրագրային պատասխանատու Ivan Zusner-ին։ Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են «Cooperation for the Enhancement of Cybersecurity» ծրագրի նպատակները, հիմնական ուղղություններն ու ընթացիկ աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է GIZ-ի կողմից՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հանձնարարությամբ և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։

Կողմերը քննարկել են ծրագրի գործունեությունը Հայաստանի կառավարության և նախարարության առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցերը, ինչպես նաև ոլորտում առկա ընթացիկ խնդիրներն ու անելիքները։ Զրույցը վերաբերել է նաև հետագա համագործակցության հնարավորություններին։

Կիբեռանվտանգության համակարգի զարգացման համատեքստում շեշտվել է ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, ոլորտային քաղաքականության և կարգավորումների բարելավման, տեխնիկական հնարավորությունների զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Հանդիպման մասնակիցները նշել են, որ կիբեռանվտանգության ոլորտում կայուն ներուժի ձևավորումը Հայաստանի թվային վերափոխման, թվային ծառայությունների նկատմամբ վստահության ամրապնդման և երկրի՝ եվրոպական թվային ու կիբեռանվտանգության միջավայրին ավելի սերտ ինտեգրման կարևոր նախապայման է։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են նախարարության, եվրոպական գործընկերների և GIZ-ի միջև համակարգման շարունակականության կարևորությունը, որպեսզի ծրագրային աջակցությունն ավելի արդյունավետ համապատասխանի Հայաստանի ընթացիկ կարիքներին և առաջնահերթություններին։

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ