Bankomat

ԿԲ-ն ներկայացրել է կրիպտոակտիվների կարգավորման հիմնական սկզբունքը

Լուրեր|2026/09/11 11:05
ԿԲ-ն ներկայացրել է կրիպտոակտիվների կարգավորման հիմնական սկզբունքը

Կարգավորիչը հայտարարում է, որ թվային ակտիվների ոլորտում առաջնորդվում է «նույն ռիսկ՝ նույն կարգավորում» մոտեցմամբ։

Հայաստանի կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվների կարգավորման հարցում առաջնորդվում է «նույն ռիսկ՝ նույն կարգավորում» սկզբունքով։ Այդ մասին Երևանում անցկացված 4Future Banking ֆորումում հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ արագ փոփոխվող ոլորտները Կենտրոնական բանկը փորձում է կարգավորել ոչ թե չափազանց մանրամասն կանոններով, այլ ռիսկերի վերահսկման ընդհանուր սկզբունքներով։

Խաչատրյանը նշել է, որ այս մոտեցումը կիրառվում է նաև կրիպտոակտիվների հետ կապված գործունեության նկատմամբ՝ ներառյալ թողարկումը, բորսաները և այլ ծառայությունները։

Կարգավորում և ռիսկեր

ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ կարգավորիչը երբեմն քննադատության է արժանանում այն պատճառով, որ կարգավորումը կարող է դանդաղեցնել նորարարությունները։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոշոր ֆինանսական կազմակերպությունների կապիտալի բավարարության հետ կապված ռիսկերը, գործառնական ռիսկերը և կիբեռանվտանգության ոլորտի ռիսկերը կարող են վնասել ֆինանսական համակարգի հեղինակությանը և, որպես հետևանք, նաև նորարարություններին։

Խաչատրյանը կարևոր է համարել նաև կայուն մակրոտնտեսական միջավայրը, ինչպես նաև ընկերություններում գործառնական և կիբեռանվտանգության ռիսկերի պատշաճ վերահսկումը։

Աղբյուր՝ armbanks.am

Տարածել

Կարդացեք նաեվ