Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է անցկացվել անհատ ձեռնարակատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Կիևյան 16/2. շաուրմայանոց), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
- Սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում:
- Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Աղբյուր՝ www.1in.am
