Bankomat

Կապանում թերլիցքավորման համար կասեցվել է լցակայանի գործունեությունը

Լուրեր|2026/09/11 01:01
Կապանում թերլիցքավորման համար կասեցվել է լցակայանի գործունեությունը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնել է, որ վերահսկողական գործողությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում։ Այն գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Գործարանային 16/6 հասցեում։

Տեսչական մարմնի տվյալներով՝ ստուգման ընթացքում հայտնաբերվել է թերլիցքավորում։ Դրա հետևանքով կասեցվել է այն բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը, որը շահագործվում էր թերլիցքավորմամբ։

Գերատեսչությունը կազմակերպության տնօրենին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ արձանագրված խախտումները վերացնելու համար։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ տնտեսվարող սուբյեկտը վարչական պատասխանատվության կենթարկվի օրենքով սահմանված կարգով։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ