Bankomat

«Քաղաքական հակառակորդին նվաստացնելն իշխանությանը երբեք չի դարձնում ավելի ուժեղ»

Լուրեր | 2026/07/08 02:01

«Քաղաքական հակառակորդին նվաստացնելն իշխանությանը երբեք չի դարձնում ավելի ուժեղ»

«Ջենեսիս Հայաստան»

«Քաղաքական հակառակորդին նվաստացնելն իշխանությանը երբեք չի դարձնում ավելի ուժեղ»՝ նշում է «Ջենեսիս Հայաստան»-ն։ Այսօր, երբ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ցուցադրաբար տարան Քննչական կոմիտե, Հայաստանի քաղաքական կյանքում հերթական անգամ հատվեց այն սահմանը, որը բաժանում է օրենքի գերակայությունը քաղաքական հաշվեհարդարից։

Երբ պետական ուժային մեքենան օգտագործվում է ոչ միայն քրեական վարույթ իրականացնելու, այլև մարդու քաղաքական հեղինակությունը հրապարակավ խորտակելու համար, վտանգվում է հենց պետության իրավական հիմքը։ Ցուցադրական կադրերը, հրապարակային նվաստացման մթնոլորտը, ոչ անհրաժեշտ ուժի ցուցադրումը և դրան հաջորդած երկու ամսվա կալանքը շատերի համար դարձան ոչ թե արդարադատության, այլ քաղաքական վրեժխնդրության խորհրդանիշ։

«Եթե իշխանությունը վստահ է իր իրավական դիրքորոշմանը, ապա այդ մասին պարտավոր է խոսել դատարանում՝ ապացույցներով, այլ ոչ թե տեսախցիկների առջև կազմակերպված ուժային ցուցադրական ներկայացումներով», - նշում է Նժդեհ Իսկանդարյանը։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ