Bankomat

Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունները

Լուրեր|2026/06/28 09:00
Ջեյհուն Բայրամովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունները

Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Քննարկվել են տարածաշրջանում անվտանգության ներկա իրավիճակը, հետպատերազմյան գործընթացները, ինչպես նաև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը։

Երկու նախարարները անդրադարձել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններին, երկկողմ ռազմավարական համագործակցության օրակարգին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակում փոխգործակցության հարցերին։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ