Bankomat

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը

Լուրեր | 2026/07/06 18:01

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը

Ակբա բանկի աջակցությամբ բիզնեսի աճ

Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ:

Տարիներ առաջ, երբ Jasmine Home-ը դեռ նոր էր մեկնարկել գործունեությունը, տեքստիլի արտադրությունները շուկայում քիչ էին: Ժամանակի ընթացքում, աճող մրցակցությանը զուգահեռ, քույրերը, տարբեր վերապատրաստումներ և ուսումնասիրություններ իրականացնելով, ընդլայնեցին բիզնեսը:

Նպատակին հասնելու ճանապարհին Jasmine Home-ի գործընկերը դարձավ Ակբա բանկը, որի հետ համագործակցությամբ ընկերությունը կարողացավ ընդլայնվել և մեծացնել արտադրանքի ծավալները:

«Զրոյից հիմնված և զարգացած բիզնես է Jasmine-ը: Ի սկզբանե մեր նպատակը մեծ արտադրամաս և շատ աշխատատեղեր ստեղծելն էր: Երբ հասկացանք, որ հաջողում ենք, կարիք կար նոր ֆինանսական ներդրումների, և հենց այդ ժամանակ մեզ աջակցեց Ակբա բանկը, որը կին ձեռներեցներին առաջարկում էր երկարաժամկետ ֆինանսավորում, ինչի արդյունքում մեր բիզնեսը կարողացավ աճել»,- նշում է Jasmine Home-ի համահիմնադիր Աննա Դարբինյանը:

«Մենք այս պահին քսանից ավելի արտադրատեսակ ունենք, որոնք մասսայական արտադրության են՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և այլ արտադրատեսակներ: Աշխատանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ փոխվում են մեր դերերը. փորձում ենք փոխլրացնել միմյանց»,- նշում է Jasmine Home-ի համահիմնադիր Անի Դարբինյանը:

Jasmine Home-ում այժմ զբաղվում են եվրոպական շուկայի ուսումնասիրությամբ՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Առաջիկայում էլ Jasmine Home-ը կարող է դառնալ նաև հագուստ արտադրող ընկերություն. փորձնական նմուշներն արդեն կարված են:

Աղբյուր՝ acba.am

Տարածել

Կարդացեք նաեվ