Bankomat

Իրանը հրադադարի ընթացքում նավթի վաճառքից վաստակել է մինչև 6 միլիարդ դոլար

Լուրեր | 2026/07/19 19:01

Իրանը հրադադարի ընթացքում նավթի վաճառքից վաստակել է մինչև 6 միլիարդ դոլար

Իրանը արտահանել է մոտ 70 միլիոն բարել նավթ

Իրանն ԱՄՆ-ի հետ հրադադարի ժամանակահատվածում նավթի արտահանումից ստացել է շուրջ 5–6 միլիարդ դոլար եկամուտ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։



Հրապարակման համաձայն՝ այդ ընթացքում Իրանը արտահանել է մոտ 70 միլիոն բարել նավթ։



Նշվում է, որ Թեհրանը պատժամիջոցները շրջանցելու համար կիրառել է նավթի տեղափոխման հատուկ սխեմա՝ այն մի լցանավից մյուսը վերալիցքավորելով։



ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պայմաններում Իրանը երկար տարիներ օգտագործում է տարբեր մեխանիզմներ՝ նավթի արտահանումը շարունակելու և միջազգային շուկաներում վաճառքը պահպանելու համար։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ