
Իրանական ռիալը ԱՄՆ դոլարի նկատմամբ թարմացրել է պատմական նվազագույնը։ Associated Press-ի փոխանցմամբ՝ Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվել է 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով։
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր սեպտեմբերի 2-ին, երբ փոխարժեքը հասել էր մեկ դոլարի դիմաց 2,2 մլն ռիալի։ Այդպիսով, մեկ ամսից էլ պակաս ժամանակում իրանական արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 12%-ով։
AP-ն նշում է, որ Իրանի տնտեսությունը երկար տարիներ գտնվում է միջազգային պատժամիջոցների ճնշման տակ։ Լրացուցիչ ազդեցություն են ունեցել ռազմական հակամարտության սկսվելուց հետո սահմանված նոր սահմանափակումները, ինչպես նաև իրանական նավթի մատակարարումների ամերիկյան ծովային շրջափակումը։
Երեքշաբթի ԱՄՆ վարչակազմը նաև պատժամիջոցներ է հայտարարել Իրանից, Հոնկոնգից և Պակիստանից տասը ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ նրանք կասկածվում են Իրանի պաշտպանության նախարարության համար զենքի և բաղադրիչների գնումներին մասնակցելու մեջ։
Տնտեսական ճնշման ֆոնին շարունակվում են շփումները Օրմուզի նեղուցի հարցով։ Իրանի արտգործնախարար Abbas Araghchi-ն իրանական լրատվամիջոցներին ասել է, որ ԱՄՆ-ի հետ այս թեմայով անուղղակի բանակցությունները դարձել են «ավելի լուրջ», իսկ միջնորդների դեր են ստանձնել Կատարը և Պակիստանը։
Օրմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար, քանի որ դրա միջոցով անցնում են Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի մատակարարման հիմնական ուղիները։
Աղբյուր՝ armbanks.am
