Idram և «Հայրական համայնք» հասարակական կազմակերպությունը համագործակցում են արդեն երկրորդ տարին, նպատակ ունենալով աջակցել ընտանիքներին և նպաստել ավելի գիտակից և ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը:
Idram-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի ղեկավար Թատևիկ Վարդևանյանի խոսքով, ֆինանսական գիտելիքի դասընթացները կազմակերպվում են արդեն չորս տարի, որպեսզի բարձրացնեն ֆինանսական գիտելիքի մակարդակը երեխաների և մեծահասակների շրջանում:
«Հայրական համայնք» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Մանե Սարոյանը նշել է, որ Idram-ը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, այլ նաև լիովին կիսել է կազմակերպության արժեքներն ու առաքելությունը:
Համաժողովի շրջանակներում ծնողները քննարկել են ժամանակակից ծնողական մարտահրավերները, իսկ ֆինանսական գիտելիքի դասընթացներում երեխաները սովորել են գումար խնայել, ճիշտ տնօրինել իրենց ֆինանսները և պաշտպանվել խարդախությունից:
Աղբյուր՝ arminfo.info
