Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2026թ. հունիս ամսվա համար հարկ վճարողների ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով՝ եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազար 748:
Ըստ Կոմիտեի՝ այս ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 33 հազար 275-ով կամ 4.2%-ով:
Աղբյուր՝ armtimes.com
