Bankomat

Հնդկաստանը ԱՄՆ շուկայի համար արտահանողներին ուղղված նոր հարթակ է բացել

Լուրեր|2026/09/11 18:04
Հնդկաստանը ԱՄՆ շուկայի համար արտահանողներին ուղղված նոր հարթակ է բացել

Նյու Դելին փորձում է մինչև 2030 թվականը երկկողմ առևտուրը հասցնել 500 մլրդ դոլարի։

Հնդկաստանը գործարկել է առցանց առևտրային հարթակ, որը նախատեսված է ԱՄՆ շուկա մուտք գործել ցանկացող արտահանողներին օգնելու համար։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նախաձեռնության նպատակն է հեշտացնել ամերիկացի գնորդների որոնումը և խթանել երկկողմ առևտրի աճը։

Հարթակի մեկնարկը համընկել է Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի շուրջ շարունակվող բանակցությունների հետ։ Կողմերը համաձայնագրի հիմնական դրույթները համաձայնեցրել էին դեռ այս տարվա սկզբին։

Չնայած Դոնալդ Թրամփի սահմանած բարձր մաքսատուրքերին և Նյու Դելիի՝ արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու փորձերին, ԱՄՆ-ը շարունակում է մնալ հնդիկ արտահանողների գլխավոր շուկաներից մեկը։ Հնդկաստանի առևտրի նախարարության տվյալներով՝ հուլիսը ներառյալ վերջին 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ին բաժին է ընկել երկրի արտահանման մոտ 20%-ը։

Bloomberg-ը նշում է, որ այս ցուցանիշը ցույց է տալիս՝ որքան բարդ է Հնդկաստանի համար փոխարինել աշխարհի խոշորագույն տնտեսության պահանջարկը այլ շուկաներով։

Անցյալ տարի վարչապետ Նարենդրա Մոդիի և Թրամփի հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին մինչև 2030 թվականը ավելի քան կրկնապատկել երկկողմ առևտրի ծավալը և այն հասցնել 500 մլրդ դոլարի։ Հնդկաստանի առևտրի նախարարության տվյալներով՝ մարտին ավարտված տարվա ընթացքում երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների առևտուրը կազմել է գրեթե 141 մլրդ դոլար։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ