Bankomat

Հիփոթեքային վարկեր «ԱՐԱՐԱՏ ՊԱՐԿ» բնակելի համալիրում

Լուրեր | 2026/07/06 19:01

Հիփոթեքային վարկեր «ԱՐԱՐԱՏ ՊԱՐԿ» բնակելի համալիրում

Ձեր նոր տունը՝ Էջմիածնի սրտում

Հիփոթեքային վարկեր «ԱՐԱՐԱՏ ՊԱՐԿ» բնակելի համալիրում

Ձեր նոր տունը՝ Էջմիածնի սրտում

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում, Խ. Կարճիկյան 1 հասցեում կառուցվող «ԱՐԱՐԱՏ ՊԱՐԿ» բնակելի համալիրը ստեղծվել է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը, ժամանակակից ճարտարապետությունը և կյանքի բարձր որակը։

Համալիրը համադրում է ժամանակակից շինարարական լուծումները, բարեկարգ միջավայրը և ընտանեկան հանգիստ կյանքը՝ ապահովելով իդեալական պայմաններ ինչպես երիտասարդ ընտանիքների, այնպես էլ ներդրումային նպատակներով բնակարան ձեռք բերողների համար։

Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների համեմատ կիրառվում է 0.5% արտոնյալ ցածր պայման, եթե վարկառուն առնվազն վերջին 3 ամիսներին աշխատավարձը ստացել է Բանկի կողմից տրամադրված պլաստիկ քարտի միջոցով։ Եթե վարկառուն աշխատավարձը սկսել է ստանալ Բանկի կողմից տրամադրված պլաստիկ քարտի միջոցով հիփոթեքային վարկի տրամադրումից հետո, ապա տոկոսադրույքի նվազեցումն իրականացվում է վարկառուի դիմումի համաձայն։

Վարկը տրամադրվում է Բանկի լրիվ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղերում։

Վարկառու պետք է լինի 22 տարին լրացած ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ, ում տարիքը վարկային պայմանագրի ժամկետի ավարտին չպետք է գերազանցի 70 տարեկանը:

Վարկի նպատակն է բնակարանի ձեռքբերում, իսկ արժույթը ՀՀ դրամն է։ Վարկի նվազագույն գումարը 8,000,000 ՀՀ դրամ է, առավելագույնը՝ 100,000,000 ՀՀ դրամ:

Նվազագույն կանխավճարը 10% է։ Վարկի ժամկետը 120-300 ամիս է, իսկ տարեկան անվանական տոկոսադրույքը կարող է լինել 12.76%-14.02%:

Աղբյուր՝ www.araratbank.am

Տարածել

Կարդացեք նաեվ